Վճարում և առաքում

ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ

Սիրելի շոկոլադասեր,

Արկոլադ կարող եք պատվիրել ՝

- այս կայքի միջոցով։ Մեր կայքի հարմար տեսքը Ձեզ թույլ կտա հեշտ և արագ ձևակերպել պատվերը։

- զանգահարելով + 374 10 711155 հեռախոսահամարով։ Մեր աշխատակիցները կօգնեն Ձեզ ընտրել շոկոլադ և կպատասխանեն Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին:

Ձեր պատվերը shop.arcolad.am կայքում տեղադրելուց հետո մեր աշխատակիցը  կապ կհաստատի Ձեզ հետ՝ համաձայնեցնելու առաքման օրն ու ժամը:

Հեռախոսով պատվերներն ընդունվում են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00-ից 18:00-ը:

Ինտերնետ խանութի միջոցով կարող են գնումներ կատարել միայն ֆիզիկական անձիք։ Իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը պատվերի համար կարող են կապ հաստատել +374 10 711144 հեռախոսահամարով։

ԱՌԱՔՈՒՄ

Պատվերն առաքվում է հաջորդ օրը, եթե պատվերը տեղադրվել է երկուշաբթիից հինգշաբթի մինչև 18:00: Ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին ստացված պատվերներն առաքվում են հաջորդ երկուշաբթի:

Առաքումն իրականացվում է երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-ից 18:00-ը:

Առաքումն իրականացվում է Երևան քաղաքում

Առաքման համար չկա պատվերի նվազագույն քանակ: Առաքման վճարը կազմում է 400 ՀՀ դրամ: Եթե պատվերի գումարը գերազանցում է 7.000 ՀՀ դրամը, առաքումն իրականացվում է անվճար:

Առաքում Հայաստանի այլ մարզեր և արտերկիր

Այս պահին Հայաստանի այլ մարզեր և արտերկիր առաքում չի իրականացվում: Այլ մարզեր և արտերկիր առաքման առանձին դեպքեր կարող են քննարկվել։ Խնդրում ենք կապ հաստատել +37410711155 հեռախոսահամարով կամ նամակ գրել online@arcolad.am էլ․ հասցեին։

Առաքում Ռուսաստանի տարածքում

Ռուսաստանի տարածքում պատվերների համար գործում է հետևյալ կարգը․

- երկիրն ընտրել Ռուսաստան

- տեղադրել պատվերը

- սպասել գնահատման, որի ընթացքում կվերահաշվարկվի գինը՝ ներառելով փոխադրման ծախսերը

- գնահատումը ստանալուց և համաձայնելուց հետո կարող եք շարունակել՝ վճարելով պատվերի դիմաց

ՎՃԱՐՄԱՆ ԵՂԱՆԱԿ

- Կանխիկ վճարում։ Դուք վճարում եք կանխիկ գումարը առաքիչին:

- Վճարում բանկային քարտով։ Կայքով պատվերի ձևակերպման դեպքում կարող եք վճարում կատարել պլաստիկ քարտերի միջոցով՝ օգտվելով ARCA, Visa և MasterCard վճարային համակարգերից:

 

ԱՐԿՈԼԱԴ ՓԲԸ
ՀՎՀՀ 00087353
Իրավաբանական հասցե՝ Հայաստան, 0019 Երևան, Գուլակյան 16Բ, բն. 48
Գործունեության հասցե՝   Հայաստան, 0065 Երևան, Մեծարենցի 17/5